Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունի բերդ-ավանը, որը նա կոչել է "Նորատունս"` նոր տներ։
Աշխատանքային ժամանակաշրջանը
Կլոր տարի
Աշխատանքային օրերը
Երկուշաբթի-Կիրակի
Ինչպես հասնել
Նորատուսը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գավառ քաղաքի մոտ։ Երևանից այնտեղ հասնելու համար գնացեք M- 4 մայրուղով դեպի Սևանալիճ, այնուհետև M-10 մայրուղով դեպի Գավառ։ Անցեք Գավառ տանող առաջին խաչմերուկը մինչև Նորատուսի շրջադարձը։ Շարունակեք ճանապարհը' հետևելով մեր ուղեցույց նշաններին մինչև Նորատուսի գերեզմանատուն։ Հեռավորությունը Երևանից մոտ 95 կմ է, ճանապարհի տևողությունը' 1,5 ժամ։ Ուշադրություն' Լճաշեն գյուղի մոտից պետք է կատարել շրջանցում (մոտ 15 րոպե)։
Այլ էջեր
- Ընդհանուր տեսք
- Նորատուս 1: Պատմությունը
- Նորատուս 2: Նորատուսի գերեզմանատունը, Խաչքարային արվեստի զարգացման պատմությունը
- Նորատուս 3: Զբոսապտույտ Նորատուսի գերեզմանատանը, Նորատուսի գերեզմանատան օրորոցաձև տապանաքարերը
- Նորատուս 4: Նորատուսի գերեզմանատան արևմտյան եզրը
- Նորատուս 5: Նորատուսի գերեզմանատան կենտրոնական և արևելյան հատվածները։ Առաջին և երկրորդ մատուռներ
- Նորատուս 6: Նորատուսի արևելյան գերեզմանատուն, Նորատուսի վարպետները
- Նորատուս 7: Խաչքարերի կերտման ձևերը, Նորատուսի վիմագիր արձանագրությունները
Մոտակա տեսարժան վայրերը
- 10.5կմ - Լճաշեն` հնագիտական վայր