Նորավանք

Վերադառնալ գլխավոր էջ


Նորավանք 1: Հղում. Նորավանքի կիրճը

 Հղում

 

  1.       Քարտեզ և Կիրճի գրասենյակ

  2.       Թռչունների քարանձավ

  3.       Մագելի քարանձավ

  4.       Կարևորագույն թռչնաբանական

            տարածք

  5.       Ամաղու միջնադարյան

            բնակատեղի

  6.       Նորավանքի բուսական աշխարհ

  7.       Մատուռ 4-րդ դ.

  8.       Նորավանքի համալիր

  9.       Գնիշիկի լքված գյուղ

10.       Բնակավայր

11.       Բերդ

 

 

Նորավանքի կիրճը

 Նորավանք տանող ճանապարհը անցնում է Գնիշիկ գետի 8 կմ երկարությամբ գեղատեսիլ կիրճով` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Երկրաբանական կազմավորումներն առաջացել են տարածքում առկա մեծաքանակ հրաբխային հանքաշերտերից։ Այս ուշ շրջանի հրաբուխներից է Դալիկը (հանգած), որն, ասում են, ժայթքել է երկրաշարժի ժամանակ և լավայով ծածկել հնագույն Մոզ քաղաքը։ Այս աղետից փրկվածների տառապալից ձայները (վա~յ, վա~յ) մարզի` Վայոց Ձորի, անվան առաջացման ստուգաբանություններից մեկն էՈղբացող կիրճ»)։

 

Նորավանքում կան մի շարք քարայրներ, որոնք Վայոց Ձորի քարանձավների (Մագելի, Թռչունների, Արջի և Մոզրովի) ընդարձակ ցանցի մի մասն են։ Շրջանի բնությունը բազմազան է։ Տարածքը հայտնի է իր հազվագյուտ վայրի վարդով (Rosa hemispherica), պիստակենիով, վայրի տանձենիով, հատապտուղներով և կենդանական աշխարհով։ Կիրճը հանդիսանում է կարևորագույն թռչնաբանական տարածք ԿԹՏ և բնադրավայրը մի շարք վտանգված թռչնատեսակների, այդ թվում նաև չղջիկների որոշ խոցելի տեսակների համար։ Այստեղ կարելի է հանդիպել հանրապետության ամենաարժեքավոր ու վտանգված կենդանիներից մեկին` կովկասյան  ընձառյուծ (Panthera pardus saxicolor)։

 

 

Share |