Բնության արահետ 2008` Նորավանքի կիրճը

Վերադառնալ գլխավոր էջ

Նորավանքում կան մի շարք քարայրներ, որոնք Վայոց Ձորի քարանձավների (Մագելի, Թռչունների, Արջի և Մոզրովի) ընդարձակ ցանցի մի մասն են։ Այս շրջանի բնությունը բազմազան է։ Տարածքը հայտնի է իր հազվագյուտ վայրի վարդով (Rosa hemispherica), պիստակենիով, վայրի տանձենիով, հատապտուղներով և կենդանական աշխարհով։ Կիրճը հանդիսանում է կարևորագույն թռչնաբանական տարածք/ԿԹՏ և բնադրավայրը մի շարք վտանգված թռչնատեսակների, այդ թվում նաև չղջիկների որոշ խոցելի տեսակների համար։ Այստեղ կարելի է հանդիպել հանրապետության ամենաարժեքավոր ու վտանգված կենդանիներից մեկին` կովկասյան ընձառյուծին (Panthera pardus saxicolor)։

Աշխատանքային ժամանակաշրջանը

Կլոր տարի

Ինչպես հասնել

Երթևեկեք Երևանից Մ-2 մայրուղիով մոտ 120 կմ, այնուհետև թեքվեք աջ և շարունակեք H-40 մայրուղով: