Բնության արահետ 2008` Նորավանքի կիրճը

Վերադառնալ գլխավոր էջ


Նորավանքի կիրճը 1: Հղում


Հղում

1. Քարտեզ և Կիրճի գրասենյակ
2. Թռչունների քարանձավ
3. Մագելի քարանձավ
4. Կարևորագույն թռչնաբանական
տարածք
5. Ամաղու միջնադարյան
բնակատեղի
6. Նորավանքի բուսական աշխարհ
7. Մատուռ 4-րդ դ.
8. Նորավանքի համալիր
9. Գնիշիկի լքված գյուղ
10. Բնակավայր
11. Բերդ


Նորավանքի կիրճը

Նորավանք տանող ճանապարհը անցնում է Գնիշիկ գետի 8 կմ երկարությամբ գեղատեսիլ կիրճով` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Երկրաբանական կազմավորումներն առաջացել են տարածքում առկա մեծաքանակ հրաբխային հանքաշերտերից։ Այս ուշ շրջանի հրաբուխներից է Դալիկը (հանգած), որն, ասում են, ժայթքել է երկրաշարժի ժամանակ և լավայով ծածկել հնագույն Մոզ քաղաքը։ Այս աղետից փրկվածների տառապալից ձայները (վա~յ, վա~յ) մարզի` Վայոց Ձորի, անվան առաջացման ստուգաբանություններից մեկն է («Ողբացող կիրճ»)։

Նորավանքում կան մի շարք քարայրներ, որոնք Վայոց Ձորի քարանձավների (Մագելի, Թռչունների, Արջի և Մոզրովի) ընդարձակ ցանցի մի մասն են։ Շրջանի բնությունը բազմազան է։ Տարածքը հայտնի է իր հազվագյուտ վայրի վարդով (Rosa hemispherica), պիստակենիով, վայրի տանձենիով, հատապտուղներով և կենդանական աշխարհով։ Կիրճը հանդիսանում է կարևորագույն թռչնաբանական տարածք/ԿԹՏ և բնադրավայրը մի շարք վտանգված թռչնատեսակների, այդ թվում նաև չղջիկների որոշ խոցելի տեսակների համար։ Այստեղ կարելի է հանդիպել հանրապետության ամենաարժեքավոր ու վտանգված կենդանիներից մեկին` կովկասյան ընձառյուծին (Panthera pardus saxicolor)։