Սանահին

Վերադառնալ գլխավոր էջ


Սանահին 5: Զանգակատուն (9), Գրատուն (5) և սրահ (6)

 Զանգակատուն (9)

Սանահինի զանգակատունը, ինչպես և Հաղպատինը, Հայաստանի նմանօրինակ ամենավաղ կառույցներից է։ Այն փոքրիկ ավանդատներով եռահարկ աշտարակ է` պսակված բազմասյուն զանգաշտարակով։ Կառուցվել է 1211-1235 թթ. միջև։ Հարդա-րանքում առանձնանում է արևմտյան ճակատը` կարմիր տուֆից կերտված գե-ղազարդ մեծ խաչով։ Այն հարդարված է նաև դեկորատիվ պատուհաններով, խաչերով և ավազաքարե դեղին գնդերով։

Գրատուն (5) և սրահ (6)

Գրատունը (նշխարատունը) և սրահը Սա-նահինի ամենահետաքրքիր կառույցներից են, որոնք վկայում են ժամանակի քաղաքացիական ճարտարապետության բարձր մակարդակի մասին։ Որպես կանոն` նման շինությունները կառուցվում էին հիմնական եկեղեցիներից հեռու, ունեին քառակուսի հատակագիծ և ձեռագրերի համար նախատեսված որմնախորշեր։ Հատուկ ուշադրություն էր դարձվում դրանց տանիքների ձևին։ Սանահինի գրատունը կառուցվել է 1063 թ.` Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։ Որմնասյուներից բարձրացող անկյունա-գծային կամարների վրա հանգչում է ութանիստ, ցածրադիր թմբուկով վեղարը։

Վանքի հյուսիսային պարսպապատին կից աղբյուրը (15) կառուցվել է 1831-ին և դեռ գործում է, իսկ գյուղամիջում գտնվող աղբյուրը կառուցվել է 12-13 դդ. և ունի երկկամար բացվածքով թաղածածկ սրահի հորինվածք։


Տեքստի խմբագրումը` «ԻԿՕՄՕՍ/Հայաս-տան» ՀԿ-ի։
Հաստատումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։