Սանահին

Վերադառնալ գլխավոր էջ


Սանահին 6: Գրիգորի մատուռը (3), Տոհմական դամբարանները (10) (12)

Գրիգորի մատուռը (3)

10-րդ դ. վերջի այս կառույցը կից է գրատան հարավարևելյան անկյանը։ Այն եռաստիճան գետնախարսխի վրա բարձրացող փոքրաչափ գմբեթավոր շինություն է` արտաքուստ բոլորաձև, ներքուստ` չորս խորաններով։ Արտաքին տեսքին զգալի շարժում են հաղորդում իրար հաջորդող որմնակամարները, խորշերը և նրբին պսակներով եզերված նեղ ու ձգված լուսամուտները։ Քանդակազարդ է նաև միակ արևմտյան մուտքի ճակատակալ քարը։ Մատուռը վերակառուցվել է 1061 թ., ներկա գմբեթը կառուցվել է ավելի ուշ` հավանաբար 1652 թ. վերանորոգման ժամանակ։

Տոհմական դամբարանները (10) (12)

Սանահինի տոհմական դամբարանները կառուցվել են իշխանական տների անդամների աճյուններն ամփոփելու համար։ Դրանց ճարտարապետական լուծումներն իսկ արտահայտում են հանգուցյալների ազնվատոհմիկությունը, հասարակության մեջ նրանց ունեցած դիրքն ու ունեցվածքը։

Սբ Աստվածածին եկեղեցուն կից գտնվել են Կյուրիկե և Դավիթ Կյուրիկյանների դամբարանը (10). երկու առանձին թաղածածկ խցերից մեկը կառուցվել է 10-րդ դ. վերջին, իսկ մյուսը` 11-րդ դ. կեսերին։

Արղության-Երկայնաբազուկների դամբարանը, 19 դ. (12)։ Իշխանական այս տոհմը սերել է Զաքարյաններից։ 1800 թ. Պավել Առաջին կայսեր հրամանով Արղության-Երկայնաբազուկների տոհմն ընդունվել է ռուսական ազնվականու-թյան շարքը և ստացել իշխանական տիտղոս։ Հաստատվել է նրանց հին իշխանական զինանշանը, որը վահան է` վրան Արղության-Երկայնաբազուկների ժառանգական սպարա-պետությունը խորհրդանշող դրոշը և այլ նշաններ։

Այս տոհից են սերվել հայ-ռուսական հարաբերությունների և հայ ազատագրական շարժման շատ նշանավոր գործիչներ (Հովսեփ կաթողիկոս Արղության, Մովսես Արղության Երկայնաբազուկ և այլք)։


Տեքստ խմբագրումը` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի։
Հաստատումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։