Սանահին

Վերադառնալ գլխավոր էջ

Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է 4-րդ դարում, երբ կանգնեցվել է Սբ Նշանը` խաչը։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. ըստ ավանդության` Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։

Աշխատանքային ժամանակաշրջանը

Երկուշաբթի-Կիրակի

Ինչպես հասնել

Վանքը գտնվում է Լոռու մարզում, Ալավերդիում։ Երևանից այնտեղ հասնելու համար շարժվեք դեպի Վանաձոր M3 մայրուղով, և անցեք Վանաձորը, այնուհետև` շարունակեք ճանապարհը մայրուղով դեպի հյուսիս-արևելք մինչև Ալավերդի քաղաքի առաջին կամուրջը։ Շարունակեք ճանապարհը` հետևելով մեր ուղեցույց նշաններին մինչև Սանահանի վանք։ Հեռավորությունը Երևանից մոտ 170 կմ է, ճանապարհի տևողությունը` մոտ 2,5-3 ժամ։

Կարգավիճակ

Սանահինի վանական համալիրը որպես մեկ հուշարձանախումբ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում(1999 թ.)` որպես մարդկության կողմից ստեղծված բացառիկ, համընդգրկուն արժեք։