Մետաքսի Ճանապարհ` Սելիմի լեռնանցք/ Քարավանատուն

Վերադառնալ գլխավոր էջ

Սելիմի քարավանատունը Հայաստանում պահպանված բազմաթիվ քարավանատներից է։ Դրանք դեպի Եվրոպա և Արևելք գնացող բեռնված քարավանների համար ծառայել են որպես գիշերային օթևաններ։

Աշխատանքային ժամանակաշրջանը

Կլոր տարի

Ինչպես հասնել

Սելիմի լեռնանցք հասնելու համար պահանջվում է 2-3 ժամ: Գոյություն ունի երկու ճանապարհ լեռնանցք հասնելու համար` մեկը Մ-2 մայրուղով դեպի հյուսիս մոտ 120 կմ, անցնելով Արենին դեպի Գետափ, և այնտեղից 35 կմ դեպի վեր, մյուսը` Մ-10 մայրուղով դեպի հյուսիս, Մարտունիի ճանապարհով: