Սմբատաբերդ

Վերադառնալ գլխավոր էջ


Սմբատաբերդ 3: Սմբատաբերդ. միջնաբերդերը. Հղում

Սմբատաբերդ. միջնաբերդերը

Պատմական բնակավայրերի ու ամրոցների առավել անառիկ, բարձրադիր և պարսպապատ մասը հանդիսացել է միջնաբերդը։ Այն ամրոցի կենտրոնական և ամենազորեղ պաշտպանական հենարանն էր, որտեղ տեղակայվում էին տեղական վարչակազմի ու ավագանու պալատական, բնակելի կառույցները, պաշտամունքային, վարչական ու տնտեսական շինություններ, զորանոցներ։

Ամրոցի բնակելի թաղամասերի գրավման դեպքում բնակչությունը պատսպարվում էր միջնաբերդում, որտեղ նախապես ամբարվում էր սննդամթերք, խմելու ջուր, զինամթերք։

Հայաստանի բրոնզեդարյան և ուրարտական առավել մեծ բնակավայրերն ունեցել են մեկից ավելի միջնաբերդեր, որոնցով ամրացվել են քաղաքի բարձրադիր մասերը։ Այդուհանդերձ, միջնաբերդը նաև օգտագործվում էր ներքին երկպառակությունները ճնշելու համար, թեև Սմբատաբերդի պատմությունը նման դեպքեր չի արձանագրել։

Սմբատաբերդի միջնաբերդերը ևս բացառություն չեն և զբաղեցրել են ամրոցի ամենաբարձրադիր մասերը։ Թեև դրանք զբաղեցրել են ողջ լեռնագագաթը, սակայն հնագիտական հետազոտություններ ու պեղումներ իրականացվել են պարսպապատի մի հատվածում միայն։

Չնայած իր անառիկ դիրքին և ուժեղացված պաշտպանական համակարգին, բերդը չի կարողացել դիմակայել սելջուկ թուրքերի արշավանքներին։

 

 

Հղում`

1. Գլխավոր մուտքը
2. Մուտքը
3. Թագավորական
մուտքը
4. Պարսպապատը
5. Ստորին համալիրը
6. Վերին համալիրը
7. Ստորին միջնաբերդը
8. Վերին միջնաբերդը