Ցաղաց Քար

Վերադառնալ գլխավոր էջ


Ցաղաց Քար 5: Ցաղաց քարի վանքի արևելյան համալիրը, Սբ Նշան եկեղեցին (1), Սբ Կարապետը (2)

Ցաղաց քարի վանքի արևելյան համալիրը 

Համալիրի արևելյան խմբի կառույցները համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանք կառուցվել են 1041 թ.` Վարդիկ վանահոր կողմից, ինչը վկայում են նաև համալիրում պահպանված արձաՑաղաց քարի վանքի արևելյան համալիրը

Համալիրի արևելյան խմբի կառույցները համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանք կառուցվել են 1041 թ.` Վարդիկ վանահոր կողմից, ինչը վկայում են նաև համալիրում պահպանված արձանագրությունները։

Սբ Նշան եկեղեցիÝ (1)

Դեպի հյուսիս-արևելք Սբ Նշան փոքր թաղածածկ եկեղեցին է` արևմտյան ճակատին հսկայական խաչքարերով։ Եկեղեցին կառուցվել է Սբ Կարապետ եկեղեցու հետ միաժամանակ (1041 թ.)` Վարդիկ վանահոր կողմից։ Եկեղեցու գավթի վրա բարձրացող մատուռը, երկու կողմերում դրված գեղաքանդակ խաչքարերը և երկկամար խորշը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Երկհարկ մուտքը տանում է դեպի նեղ միհարկանի սրահ, որը և սկզբնական կառույցն է եղել։

Սբ ԿարապետÁ (2)

Սբ Կարապետը (Սբ Հովհաննես Մկրտիչ) ներքուստ խաչաձև, գմբեթավոր եկեղեցի է` կառուցված դարձյալ Վարդիկ վանահոր կողմից։ Եկեղեցին չորս անկյուններում ունի ավանդատներ, արտաքին և ներքին հարուստ հարդարանք։ Խորանի առաջամասի գեղարվեստական հարդարանքը կարծես հիշեցնում է Պտղնիի տաճարի պահպանված զարդաքանդակները /6-7-րդ դդ., Կոտայքի մարզ, Պտղնի/։ Գմբեթը պահում են կենտրոնական քառակուսու անկյունային առագաստները։ Պատերում բացված են կամարակապ խորշեր։
Հյուսիսային պատին պահպանված արձանագրության մեջ ասվում է.
« Քրիստոս Աստված,
Ողորմյա մինչև քո հաջորդ գալուստը, որպես ավազակին ի խաչին եվ մաքսավորին ի տաճարին` Ձեր խաչելության վկաներին։ Ես, հայր Վարդիկ, ստացող Սբ Կարապետիս, սահմանում եմ ամեն տարի Սբ Սարգսի տոնին հինգ եկեղեցիներումս պատարագ մատուցել։ Ովքեր կդրժեն, նզովյալ լինեն։ Ովքեր կկատարեն, Աստծո կողմից օրհնված կլինեն»։
Պատերի բարձրաքանդակների թվում են նաև մի շարք խորհրդանիշեր, որոնցից մի քանիսը, հավանաբար, ներկայացրել են հովանավորներին, և կամ 5-րդ դարի պատերազմում զոհվածների զինանշաններն են։ Ճոխ մշակում ունեցող հարավային շքամուտքի վերնամասում պատկերված են խաղողի վազեր և նռներ, ինչպես նաև վերին ձախ անկյունում` ճիրաններում խոյ բռնած թևատարած արծիվ (Պռոշյանների զինանշանը)։ Հյուսիսային ճակատին առյուծի և ցուլի մենամարտը ներկայացնող պատկերաքանդակ է (Օրբելյանների զինանշանը)։ Մշակման յուրահատուկ ճոխությամբ առանձնանում է արևելյան պատուհանի շրջակալը։