Երևան` Ցարսկայա/Արամի փողոց

Վերադառնալ գլխավոր էջ


Շրջայց Երևանով, Ցարսկայա (այժմ` Արամի) փողոց

Շրջայց Երևանով, Ցարսկայա (այժմ` Արամի) փողոց

Երևանի պատմական միջուկում է Աբովյան փողոցը հատող այս` Արամի փողոցը (նախկինում`Ցարական փողոց` ի պատիվ 1837թ. Երևան այցելած Նիկոլայ 1-ինի)։ Փողոցը կոչվել է Արամի «հայտնի դիկտատոր» և Առաջին Հանրապետության արտգործնախարարը (1919-1921 թթ.) Արամ Մանուկյանի անունով։ Խորհրդային տարիներին այն կոչվել է նաև Սպանդարյան, ապա 1990-ականներին վերանվանվել է Արամի։

Ինչպես և Բեհբութովսկայա (Փավստոս Բուզանդի) ու Աստաֆյան (Աբովյան) փողոցները, Արամի փողոցը ևս կառուցապատված էր 19-րդ դ. մոդեռն ոճի առանձնատներով. թեև դրանց մեծ մասը չի պահպանվել, սակայն պահպանված երկու շինություններ արժանի են ձեր ուշադրությանը` «արտ նուվո» ոճով կառուցված Ա‎ֆրիկյանների եկամտաբեր տունը և խաչքարագործ վարպետի արվեստանոցը։

Ա‎ֆրիկյանների եկամտաբեր տունը (27) գտնվում է Արամի փողոցից մեկ խաչմերուկ դեպի արևմուտք. անցե՛ք Վրաստանի դեսպանատունն ու անկյունից թեքվեք աջ. այստեղ է գտնվում Մեհրաբյանի ոճով կառուցված Ֆադե Թադևոսյանի առանձնատունը (28), որի երկրորդ հարկն ավարտվում է շրջանաձև աշտարակով։ Շարունակեք քայլել մինչև կհասնեք մի ընդարձակ առանձնատան, որը զարդարված է կենդանիների, հավերժահարսերի և առասպելական կերպարների, այդ թվում` Լեդայի և Կարապի, հոյակերտ քանդակներով։

Արամի փողոցով վերադառնալիս անհնար է անտարբեր անցնել ժամանակակից քարգործ վարպետի բացօթյա արվեստանոցի (29) կողքով (չհասած հաջորդ խաչմերուկ, ձախ կողմում). հենց Երևանի սրտում նա շարունակում է դարերից եկող խաչքարագործության արվեստը և կատարելագործում դրա վարպետության գաղտնիքները։ Վերադարձե՛ք Աբովյան փողոց։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի(ԻԿՕՄՕՍ/ Հայաստան)։

 

Share |