Երևան` «Ջրավաճառ պատանին» քանդակը

Վերադառնալ գլխավոր էջ


"Ջրավաճառ պատանին" ("Երևանի սառը ջուր") քանդակը

«Ջրավաճառ պատանին» («Երևանի սառը ջուր») քանդակը

Ծառերի և թփերի միջից երևում է հին Երևանի ջրավաճառների հավաքական կերպարը ներկայացնող «Ջրավաճառ պատանին» («Երևանի սառը ջուր») քանդակը (14) (1970թ., քանդակագործ Հ. Բեջանյան): Այն խորհրդանշում է ժամանակին քաղաքային կյանքին շատ բնորոշ կողմերից մեկը։

Պատանի ջրավաճառները քայլում էին հին Երևանի փողոցներով` ուսներին դրած կավե կժեր, ձեռքներին` թաս` հին քաղաքի փոշոտ ու աղմկոտ փողոցների անցորդներին առաջարկելով երևանյան սառն ու զուլալ ջուրը։ Ամառային տապ օրերին ամենուր կարելի էր լսել «Ջո˜ւր եմ ծախում, սա˜ռը ջուր…» կանչերը։

Թեև սովորույթն այսօր չի պահպանվել, սակայն պահպանվել է երևանցիների հիշողությունը ջրավաճառների մասին. այսօր էլ դանակ-մկրատ սրողները, բանջարեղեն, միրգ ու մածուն վաճառողներն անցնում են փողոց առ փողոց և կանչերով գովազդում իրենց ապրանքը։

 

Տեքստի խմբագրումը`Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ /Հայաստան)։


 

Share |