Եղեգիս

Վերադառնալ գլխավոր էջ


Եղեգիս 3: Հրեաների գերեզմանատունը

Արթնացե'ք ու ցնծությամբ երգեցե'ք, ո'վ հողի մեջ բնակվողներ (Եսայի 26։19)

Ձեր առջև գտնվող գերեզմանոցը պատկանում է 13 -14-րդ դարերում Եղեգիսում բնակվող հրեական համայնքին։ Այս համայնքի, ինչպես նաև Հայաստանում այլ հրեական համայնքների գոյության վերաբերյալ որևէ արձանագրված պատմական փաստ չկա։ Գրեթե քառասուն տապանաքար է պահպանվել գերեզմանոցում, և մոտ երեսունը հայտնաբերվել են մոտակա տարածքում` կողմնակի նպատակով օգտագործված։ Տապանաքարերից տասն իրենց վրա կրում են եբրայերեն և արամեերեն լեզուներով սեպագիր արձանագրություններ։

Արձանագրություններում առկա են ավանդական հրեական հուղարկավորության ժամանակ գործածվող լեզվական իրողություններ, Էթնիկ կրոնական բովանդակություն ունեցող, աստվածաշնչյան թեմաներով բանաստեղծություններ, ինչպես նաև Թալմուդից փոխառած արտահայտություններ։ Ննջեցյալներից ոմանց անունները լայն տարածում ունեին իրանաբնակ հրեաների մեջ, որն էլ վկայում է այն մասին, որ Եղեգիս գյուղում ապրող հրեական համայնքը հավանաբար ունի իրանական ծագում։

Տապանաքարերի վրա թվագրված տվյալները բերվում են համաձայն ժամանակային փոխհաջորդման վիճակագրական հաշվարկների։ Ամենահին տվյալների ցուցակը, որից օգտվում էին արևելյան հրեական համայնքները թվագրվում է Ք.ա. 331 թվականից սկսած։
Տարածքում կան շատ հին տապանաքարեր, որոնք թվագրված չեն։ Ամենահին տապանաքարը թվագրվել է մ.թ. 1266 թվականով, իսկ ամենավերջինը` մ.թ. 1346։ Այսպիսով, գերեզմանատունն առնվազն ութսուն տարի շարունակ օգտագործվել է։ Ինչպես Եղեգիս գյուղի հրեաների ծագումն է առեղծվածային, այնպես էլ այս համայնքների անհետացման հանգամանքները։

Գերեզմանատան բեկորների և մասունքների վերակերտումը և այն այցելուներին ըստ արժանվույն ներկայացնելը դարձել է մեր մեջ երկար տարիներ ապրած հնամենի հրեական համայնքի հիշատակը պահելու մի ձև։

2000-2003 թթ. պրոֆեսոր Մայքլ Ի. Սթոունի և դոկտոր Դեյվիդ Ամիթի գլխավորած հայ-իսրայելական արշավախումբը պեղումներ կատարեց գերեզմանոցի տարածքում։ Տեղանքի արժևորումը և կատարված աշխատանքների նախաձեռնությունն իրականացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և հովանավորությամբ։

2009 թ. մայիսի 11-ից/17 ադար 5769/ տեղանքի մուտքը բաց է հանրության համար։

Որպես ուխտագնացության և պաշտոնական այցելությունների օր որոշվել է յուրաքանչյուր տարվա մայիսի 11-ը։