Զվարթնոց

Վերադառնալ գլխավոր էջ


Զվարթնոց 1: Հղում

Հղում

1. Զվարթնոցի տաճարը
2. Կենտրոնական կլոր դահլիճը
3. Խորանը
4. Ջրհորը
5. Պալատի գահասենյակը
6. Պալատի սյունազարդ դահլիճը
7. Օժանդակ կառույցները
8. Առանձնասենյակները
9. Խաղողի հնձանը
10. Հեթանոսական քարերը
11. Կավե սափորները
12. Ռուսա 2-րդի սեպագիր արձանագրությունը
13. Արևի ժամացույցը
14. Բաղնիքը
15. Բազիլիկ եկեղեցին. 5-րդ դ.

 

Ձեր առջև գտնվող հիասքանչ տաճարը, որ միջնադարի պատմիչները Զվարթնոց կամ Սուրբ Գրիգոր անվամբ են հիշատակում, կառուցվել է այն վայրում` ուր պատմիչների հավաստմամբ , Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Հայոց Տրդատ թագավորին։ Այս հանդիպման ժամանակ էլ արքան քրիստոնեություն է ընդունել։ Նույն այդ ժամանակ էլ` 301 թ. Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։

Անվան ծագումը վերագրվում է Գրիգոր Լուսավորչի տեսիլքին, երբ նա սկզբնավորում էր հայկական եկեղեցին։ Թարգամանվում է «արթուններ», «արթուն ուժեր», «հրեշտականոց», «երկնային էակներ» և այլ ձևերով՝ նվիրված լինելով երկնային զվարթուններին. «զվարթուն» նշանակել է հրեշտակ։ Հնարավոր է, որ անվան ստուգաբանությունը կապվում է նաև նախաքրիստոնեական «զվարթոնք» բառի հետ, որը նշանակում էր մահացածներին արթնացնող ոգի։

Ոգեշնչված Ապոկալիպսիսի մեկնաբանմամբ, ըստ որի Քրիստոսի երկրորդ գալուստը կապվում էր քրիստոնեական 7 գլխավոր եկեղեցիների միավորման հետ, Զվարթնոցը կառուցվեց որպես «երկրի վրա Քրիստոսի ներկայության յոթերորդ օրվա յոթերորդ փողը» (Հայտնություն, Նոր Կտակարան, 11։15-19)։

Զվարթնոցի ճարտարապետական լուծումներն առկա են Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթի վերակառուցման աշխատանքներում, որը փլուզվել է 558թ. ապա` 989թ. երկրաշարժերից։ Համաձայն պահպանված վկայությունների վերջինս վերանորոգել է հայ ճարտարապետ Տրդատը` 989-992 թվականներին` կիրառելով Զվարթնոցի կիսաբոլորակ սյունակամարաշարերի համակարգը։

 

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 

 

Share |