Զվարթնոց

Վերադառնալ գլխավոր էջ


Զվարթնոց 8: Կարասները եւ բեղմնավորման կուռքերը

Կարասները եւ բեղմնավորման կուռքերը

Զվարթնոցի համալիրի տարածքում դուք տեսնում ենք Ք.ա. 3-2-րդ հազարամյակներով թվագրվող կարասներ, ֆալլոս` քար-առնանդամ, կլոր քար` դիմահայաց մակերեսին փորվածքներով։

Ֆալլոսը՝ բնության բեղմնավորման և վերածնությունը խորհրդանշող քարը, գտնվել է պեղումների ժամանակ և բնորոշ է նախաքրիստոնեական Հայաստանի պաշտամունքային սրբավայրերին /Լճաշեն, Մեծամոր, Շամիրամ, Կարմիր բլուր, Օշական և այլն/։ Հեթանոսական կրոնը սրբացնում էր առնանդամը, որը խորհրդանշում էր բեղմնավորումը։ Սրա պաշտամունքը հավանաբար ծագել է մինչտոհմական հասարակարգում, ապա տարածվել Հին Հունաստանում և Հռոմում, Արևելքի երկրներում։ Ֆալլոսի պաշտամունքը դեռևս կիրառական է հինդուիզմում և Աֆրիկյան որոշ ժողովուրդների կրոններում։

Հայկական հնավայրերից նմանօրինակ քարերի մեծ քանակության հայտնաբերումը երբեմն թույլ է տալիս դրանց ծագումը հայկական բարձրավանդակին վերագրել։ Արականն ու իգականը համադրող քարն ավելին էր` քան պարզապես բեղմնավորումն ու ծնունդը. այն մարմնավորում էր կնոջ ու տղամարդու արարման հավասարակշռությունը։ Հին աշխարհում արականի ու իգականի խորհրդանիշները հաճախ կողք կողքի էին տեղադրվում հնդկական, եգիպտական և հին հունական տաճարներում։

Հայկական բարձրավանդակում սկիզբ առած «Մայր աստվածուհու» պաշտամունքը ավելի բարդ էր։ Այն ոչ միայն պտղաբերություն շնորհող կնոջ կամ կենդանի ու բնության էակներին վերահսկող Կենդանիների տիրուհու կերպարանք ուներ, այլև ներառում էր նախաքրիստոնեական և վաղ երկրագործական դարաշրջաններին բնորոշ գծեր. նեոլիթի դարաշրջանում «Տիրուհու» գլուխն առնանդամի ձև ուներ՝ ենթադրելով երկսեռ կամ անսեռ բնույթ, և այդպիսով՝ խորհրդանշելով բացարձակ իշխանությունը։


Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից


 

Share |