Բնության արահետ 2010` Կիրանց-Սամսոնի կիրճերը/թռչունների արահետ

Վերադառնալ գլխավոր էջ

Ծառերի պսակներն ու գագաթները հիանալի բնադրավայր են Կրետակերի, Մեծ լորաճուռակի և Փոքր արծվի համար, որոնք հիմնականում կեր են փնտրում անտառի և անտառին հարակից բացատներում։ Հաստաբուն ծառերի փչակներում իրենց սերնդի խնամքն են տանում Եվրոպական բվիկն ու Անտառաբուն, Սև և Կանաչ փայտփորները։ Իսկ Փոքր և Կիսասպիտակավիզ ճանճորսները, Մեծ երաշտահավն ու Սովորական սիտեղը իրենց բներն են կառուցում ծառերի անցքերում և ճեղքերում կամ ինչպես ծառերի ստորին ճյուղերի վրա, այնպես էլ մինչև գետնից 5-10 մ բարձրության վրա։

Աշխատանքային ժամանակաշրջանը

Կլոր տարի

Ինչպես հասնել

Կիրանց-Սամսոնի ձորը հասնելու համար ուղևորվեք Դիլիջան և Իջևան տանող մայրուղով, այնուհետև շարունակեք Նոյեմբերյանի ճանապարհով, որը կտանի մինչև Կիրանց գյուղ: Գյուղից դուրս գալուց, հետևեք մեր ճանապարհային ուղեցույց նշաններին մինչև անտառի սկիզբը, Աճարկուտ գյուղի վերջում: Սամսոնի ձորը գտնվում է Երևանից 168 կմ հեռավորության վրա, իսկ ճանապարհի տևողությունը կազմում է 2,5-3 ժամ: