Գիտական ուսումնասիրություններ ու պահպանություն
Գիտական ուսումնասիրությունները կարող են հանգեցնել էապես կարևոր ապացույցների, որոնք կնպաստեն Հայաստանում պատմական միջավայրի պահպանությանը և միաժամանակ ճանաչողության աղբյուր կհանդիսանան այլոց համար։ Ուսումնասիրությունները օգնում են նաև սահմանել ստանդարտներ և նոր մոտեցումներ պահպանության գործընթացներում։
Այս բաժինը նվիրված է զանազան հրապարակումների` հոդվածներ, գիտական ուսումնասիրություններ և նյութեր, որոնք կխթանեն մասնագետների միջև համագործակցությունը` ի վերջո նպաստելով ժառանգության` Հայաստանի թերևս ամենաարժեքավոր ռեսուրսի պահպանությանն ու պաշտպանությանը։
Կայքի գործարկմանն ու ընդլայնմանը զուգընթաց` մենք նախատեսում ենք հնարավորինս շատ նյութերի օն-լայն տեղադրում և համացանցում առկա համապատասխան այլ ռեսուրսների հետ կապի ապահովում` ինչը կհանգեցնի որոնման արագ արդյունքների և կդյուրացնի յուրաքանչյուր այցելուի աշխատանքը կայքում։
Ինչպես ուղարկել հոդվածներ
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր հոդվածներն ու գիտական զեկուցումները հայկական ժառանգության ուսումնասիրության և պահպանության վերաբերյալ։ Նյութերը պետք է ներկայացնել խմբագրված տարբերակով, PDF ֆորմատով։ Այլապես մենք չենք կարող Ձեր նյութը զետեղել կայքում։Եթե դրանք ընտրվեն, ապա տեսանելի կլինեն «Ուսումնասիրություններ և պահպանություն» բաժնում։ Ձեր նյութերը կարող եք մեզ ուղարկել main email link -ի միջոցով։
Անհրաժեշտ է, որ Ձեր տվյալները և գործունեության մասին նկարագրությունը ևս նշվի ուղարկվող նյութում։ Ընդունելի են նյութի միայն էլեկտրոնային տարբերակները։