2011թ. ծրագրի համառոտ նկարագրությունը

Վերադառնալ գլխավոր էջ

2011թ. մենք պլանավորել էինք մեր ներկայությունը երկրում ավելի տեսանելի դարձնել` թարմացնելով 2008-2009թթ. տեղադրված վահանակները, շարունակական համագործակցություն սկսել Մատենադարանի հետ` թարգմանելու և տեղադրելու համատեքստային վահանակներ նոր թանգարանի ցուցասրահների համար և ավարտել «Շրջագայություն Երևանում» ծրագիրը։

1. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

  • Տեսարժան վայրերը` 11
  • Թարմացվող վահանակները` 73
  • Ուղենիշ/ցուցանակ` 30

Մենք շարունակում ենք մշակել մեր հիմնական ծրագիրը` ստեղծել և տեղադրել բազմալեզու տեղեկատվական վահանակներ և ուղենիշ ցուցանակներ Հայաստանի կարևոր պատմական, մշակութային և բնության հուշարձանների հարևանությամբ։

Այս տարի մենք կկենտրոնանք 2008-2009թթ. տեղադրված վահանակների թարմացման վրա` օգտագործելով Եվրոպայում կիրառվող նոր տեխնոլոգիան։ Այս տեխնոլոգիայով ներկը քսվում է ապակեպատ պլաստմասսայի /GRP/ վրա և հետո մեկուսացվում հատուկ շերտով։ Այս տեխնոլոգիայով ներկման և շերտավորման արդյունքում վահանակը կարող է դիմակայել գրաֆֆիտի ներկերին և եղանակային պայմաններին (վահանակները կունենան 5-8 տարվա երաշխիք մաշվելու, կոտրվելու և եղանակային պայմանների պատճառով քայքայվելու դեպքում)։ Ապակեպատ պլաստմասսայի նյութը դիմակայում է ճնշմանը և ոչ ուժեղ հարվածին։ GRP վահանակները տեղադրելիս` մենք դրանք կամրացնենք պողպատե թիթեղների վրա, ինչպես նաև կփոխարինենք հին շրջանակները նոր, ավելի ամուր շրջանակներով։

2. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՐԱՀԵՏՆԵՐԻ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

  • Արահետ` 2
  • Թարմացվող վահանակներ` 7
  • Ուղենիշ ցուցանակներ` կորոշվի հետագայում։

2011թ. վերը նկարագրված վահանակների թարմացման հիմնական ծրագրին զուգահեռ մենք կթարմացնենք բնության տեսարժան վայրերի մոտ 2008-2009թթ. տեղադրված վահանակները։

Ընտրված տեղերում վահանակները տեղադրվել են 2008-2009թթ. և ներառնում են առեղծվածային Գառնի-Գեղարդի ձորը, Նորավանքի ձորը, Հայկական թռչունների արահետը, Արագածի ծաղկային արահետը, Սևանի ծաղկային արահետը և Տաթևի ձորը։

3. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Մենք շարունակում ենք հուշարձանները խմբավորել թեմատիկ ուղղություններով` ընդլայնելով հաջողությամբ պսակված ծրագիրը, որը ներառնում էր «Մետաքսի Ճանապարհ" և "Գինու արտադրություն» ուղիները 2009թ. և 2010 թ. իրականացված երկու թեմատիկ ուղիները («Թագավորները, թագուհիները և իշխանները» և «Քաղաքակրթության օրրան»)։

Սա հնարավորություն է տալիս այցելել տեսարժան վայրերը ըստ թեմաների, իսկ ամենակարևոր վայրերում մանրամասն ծանոթանալ դրանց հետ ուղենիշներ և տեղեկատվական վահանակների միջոցով։ 

2011թ. մենք պլանավորում էինք ավելացվել ևս մի թեմատիկ ուղի` «Քրիստոնեության հետքերով»։

Գրքույկներ. Որպես գործունեության առանձին ուղղություն, մենք նախատեսում ենք 250.000 գրքույկների տպագրում, որոնք կբաժանվեն զբոսաշրջիկներին ` հովանավորի վաճառքի կետերում և սպասարկման կենտրոններում, օդանավակայանում, քաղաքներում և այլն։

2011 ՈՒՂԻՆԵՐԸ.
Վայրերի ցանկը`

  • Քաղաքակրթության օրրանը
  • Թագավորները, թագուհիները և իշխանները
  • Գինու արտադրությունը 
  • Քրիստոնեության հետքերով

4. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

  • Ներթանգարանային վահանակներ` 30
  • Թանգարանի դրսում տեղադրվող լուսատախտակներ` 14
  • Օրգանական ապակու վրա լազերային գրով պատրաստած վահանակներ` 40
  • Թանգարանի ներսում տեղադրվող ցուցանմուշների նկարագրեր` 200

ԱՄԱՓ-ը կհամագործակցի Մատենադարանի հետ` նոր թանգարանային շենքի ցուցասրահների կազմակերպման գործում, որի բացումը կայացավ 2011թ. սեպտեմբերի 21-ին։

ԱՄԱՓ-ը կթարգմանի թանգարանային ցուցանմուշները 5 լեզվով, կկազմի և կտեղադրի համատեքստային վահանակներ, որոնք կուղեկցեն թանգարանի նոր ցուցանմուշները և կստեղծի դրսում տեղադրվող «տեղեկատվական էկրաններ» դեպի թանգարան տանող փողոցի երկայնքով, որոնցում կհերթագայվեն ձեռագրերի պատկերները։

5. ՇՐՋԱՅՑ ԵՐԵՎԱՆՈՎ ▲

  •  16 տեղեկատվական վահանակներ
  •  2 նկարազարդ վահանակներ
  •  9 բրայլյան վահանակներ

Այս շրջագայությունը համատեղում է նկարազարդ տեղեկատվական վահանակները, բրայլյան վահանակները և նոր աուդիոտուրի բաղադրիչը, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն շրջագայել քաղաքի հին հատվածում։

Շրջագայությունը սկսվում է Հրազդանի կիրճից և ներառնում է քաղաքի ամենահին թաղամասերը, այդ թվում նաև բերդի տարածքը, Անգլիական այգին, Հանրապետության Հրապարակը և Աբովյան փողոցը։

AMAP-ը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, քաղաքի պատմությամբ զբաղվող մասնագետների և հնագետների և ԻԿՕՄՕՍ – Հայաստանի հետ` իրականցնելու այս ծրագիրը։

Մեր էլեկտրոնային կայքում տեղադրված են Երևանի աուդիոտուրի MP3 ֆայլերը, որոնք հասանելի են առցանց որոնմամբ և անվճար smartphone-եր և այլ անձնական mp3 սարքեր ունեցողների համար։

 6. ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՈՎ ԱԿՏԻՎԱՑՎՈՂ ԱՈՒԴԻՈՏՈՒՐԵՐ

  •  10 նոր աուդիոտուրեր
  •  125,000 գրքույկներ

2010թ. մենք ավարտել են 5 աուդիոտուր, որոնք կգործարկվեն 2011թ. մեր գործընկեր Արմինկոյի և այս ծրագրի հովանավոր Վիվասել-ՄՏՍ-ի հետ համատեղ։

Մենք ցանկանում ենք ավելացնել ևս 10 աուդիոտուր, արդյունքում ունենալով ընդամենը 15 աուդիոտուր, որոնք այցելուները կարող են լսել իրենց բջջային հեռախոսներով։ Ծառայությունը հասանելի է բջջային հեռախոս ունեցող յուրաքանչյուր անհատի։ Օգտվողները կարող են լսել աուդիոտուրերը` տեղական ծածկագրի համարը հավաքելով և հետևելով օպերատորի ծանոթագրություններին։

Տվյալ ծառայությունը միջոցներ է ստեղծում AMAP-ի շահույթ չհետապնդող գործունեության համար. եկամուտը գոյանում է աուդիոտուրերի համար օգտագործված րոպեների արդյունքում։

7. ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • 1 կենտրոն
  • Համայնքային զարգացման ծրագիր

Հայաստան այցելողների շրջանում ամենահաճախակի հանդիպող բողոքներից մեկը վերաբերում է զբոսաշրջիկների հանգստի կանգառներում կամ սպասարկման կենտրոններում որակյալ տեղեկատվության և մաքուր սանհանգույցների բացակայությանը։ Մեկ այլ բողոք վերաբերում է սպասարկման ցածր որակի կամ ապրանքների և դրանց փաթեթավորման, ինչպես նաև ծառայությունների ու դրանց մատուցման և միջազգային զբոսաշրջիկների ակնակալիքների միջև անհամապատասխանությանը։
Մետաքսի ճանապարհի երկայնքով "Հանգստի Կանգառների" իրագործմանը զուգահեռ ցանկանում ենք ստեղծել տարվա բոլոր եղանակներին հարմար կենտրոն` մաքուր սանհանգույցներով։ Սա կլինի շինություն` զբոսաշրջային տեղեկատվության ապահովման, տեղական համայնքի բնակիչների ձեռքի աշխատանքների և արտադրանքի վաճառքի, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունների մատուցման համար։
Սա նաև եկամտաբեր ծրագիր է և համատեղում է հանրային և մասնավոր ֆինանսական միջոցները` հիմնելու զբոսաշրջիկների սպասարկման կենտրոններ ողջ երկրում, որոնք կսպասարկեն թե միջազգային, թե հայաստանաբնակ զբոսաշրջիկներին, տեղական համայնքներին և անհատ այցելուներին։

8. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿԱՅՔԸ

  • Կայքի շարունակական թարմացում

Հայկական Ժառանգություն կայքի ստեղծման առաջին փուլը մենք ավարտեցինք 2010թ.։ Երկրորդ փուլը` կայքի շարունակական թարմացումն ընթացքի մեջ է և ենթադրում է նաև միջոցառումների մասին տեղեկատվության, գիտական հետազոտությունների և ուսումնական նյութերի տեղադրում։

Այս շարունակական գործընթացը վերջնաժամկետներ չունի, սակայն ակնկալվում է, որ կտեղադրվի ավելի մեծ թվով հուշարձանների մասին նկարագրական տեղեկատվություն, ինչպես նաև ուսումնական նյութեր (դասեր և պատմությունից գլուխկոտրուկներ)։ Գիտական հետազոտությունների հասանելիությունը կապահովվի ավելի մեծ թվով մասնագետների, մանկավարժների և հետաքրքրված այցելուների համար։

Էլեկտրոնային կայքում կտեղադրվեն նաև մեր փորձնական աուդիոտուրերի MP3 ֆայլերը, որոնք անվճար հասանելի կլինեն սմարթֆոներից և այլ անհատական mp3 սարքերից առցանց որոնման ծրագրերի միջոցով։ 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Միջոցառումների ժամանակ կներկայացվեն տվյալ հուշարձանի յուրահատկությունները. միջոցառումներին կմասնակցեն նաև փորձագետներ, դերասաններ և երաժիշտներ, կներկայացվի հայկական արվեստը պատմական համատեքստում։

Մամլո հաղորդագրությունների բաժնում նկատի ունենք մամուլի և ԶԼՄ-ների հետ կապով զբաղվող մարդկանց գործունեությունը` ուղղված տեղեկատվական հողորդագրությունների, մամլո հաղորդագրությունների և ԶԼՄ-ների կողմից օգտագործվող այլ նյութերի պատրաստմանը և տարածմանը։ Նյութերը կուղարկվեն ԶԼՄ-ներին, հովանավորներին և հետաքրքրված անձանց։