Մեր հովանավորները և գործընկերները

Վերադառնալ գլխավոր էջ

Հետևյալ կազմակերպությունները հանդիսանում են ԱՄԱՓ-ի ծրագրերի հովանավորները աջակցել են կա'մ ֆինանսապես, կա'մ նվիրաբերելով իրենց ծառայություններն ու ապրանքները: Շնորհակալություն իրենց աջակցության համար:

Մեր հովանավորները

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը (հովանավոր`2008թ.մինչ օրս)

Անտոնիո Մոնտալտոն` Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը և Սպիտակի Արվեստի դպրոց/Ընտանեկան խնամք ՀԿ-ի նախագահը, անձամբ է աջակցել ԱՄԱՓ-ին` մեր կազմակերպության գործունեության սկզբից ի վեր: Իրականում նա առաջինն էր, որ 2008թ. սկսեց աջակցել մեր ծրագրին, և առաջինն էր, որ ֆինանսավորում հատկացրեց: Առանձնապես հաճելի է ստանալ նրա ֆինանսական աջակցությունը, քանզի նրա ֆինանսական հատկացումները սեփական միջոցներից են: Անտոնիո Մոնտալտոն Հայկական ժառանգության պահպանության գործին նվիրված անհատի վառ օրինակ է:

 Աջակցության տեսակը. Ֆինանսավորում, մասնագիտական տեխնիկական աջակցություն, ապրանքների տրամադրում և ծառայությունների մատուցում:

Arminco Arminco (2010-2012)

VivaCell-MTS (Գլխավոր կորպորատիվ հովանավոր` 2008-2010թթ.)

Մեր գործունեության սկզբից ի վեր Վիվասել ապրանքանիշը Հայաստանում ներկայացել է յուրահատուկ փայլով, որպես աշխարհը Հայաստան բերող և Հայաստանն աշխարհին ներկայացնող: Սա էր ընկերության նպատակը, որին այն ձգտում է հասնել իր առօրեական գործունեությամբ` բարձրակարգ ծառայություններով, յուրահատուկ առաջարկներով և ապրանքներով, որոնք բոլորն էլ հայ հասարակությանն առաջարկվում են վերջերս ձեռք բերված համատեղ VivaCell-MTS ապրանքանիշով:

Աջակցության տեսակը. Ֆինանսավորում, տեխնիկական աջակցություն, ապրանքների տրամադրում և ծառայությունների մատուցում:  

USAID | Հայաստան (Հովանավոր` 2008-2010թթ.)

USAID | ՀԱՅԱՍՏԱՆ-ի աջակցությամբ և ուղղորդմամբ Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում (ՄՄՀՀ) ծրագիրն աջակցեց ԱՄԱՓ-ին` տրամադրելով իր խորհրդատուների ծառայությունները և դրսևորելով կենսական տեխնիկական աջակցություն, հատկապես մեր գործունեության առաջին երկու տարիների ընթացքում:

Աջակցության տեսակը. Ֆինանսավորում, տեխնիկական աջակցություն, ապրանքների տրամադրում և ծառայությունների մատուցում: 

ԱՄՆ դեսպանի` մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ (Հովանավոր`2009-2010թթ.)

ԱՄՆ Կոնգրեսի կողմից ստեղծվելուց ի վեր ԱՄՆ դեսպանների` մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել ավելի քան 100 երկրներում 640 և ավելի մշակութային պահպանման ծրագրերի: Տասը տարիների ընթացքում ունեցած այս ձեռքբերումն արդյունքն է մոտավորապես 26 միլիոն ԱՄՆ դոլար կազմող նվիրատվությունների` ամբողջ աշխարհում մշակութային ժառանգության պահպանման համար: Առավել կարևորն այն է, որ այս հինադրամը ցույց է տալիս, թե որքան խորն է պետության հարգանքն այլ երկրների մշակութային ժառանգության նկատմամբ:

Աջակցության տեսակը. ֆինանսավորում: 

Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոսը (Հովանավոր` 2010թ.)

Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոսը հովանավորել է մշակութային ծրագրի միջոցով համայնքների զարգացումը: Տեղադրվել է հանգստի երկու տաղավար և իրականացվել է արհեստագործական և տեղական ապրանքների արտադրության շարունակական ուսումնական ծրագիր: Տեղադրված հանգստի կայանների գործունեության արդյունքում զբոսաշրջիկներից եկամուտ է ստացվում այդ վայրերում` այս կերպ բարելավելով տեղաբնակների տնտեսական և սոցիալական զարգացման մակարդակը:

Աջակցության տեսակը. ֆինանսավորում: 

Մեր գործընկերները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Կաթողիկոսարան (Գործընկեր` 2008թ. մինչ օրս)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջ աշխարհում գործող հայ եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Մայր Տաճարը, որը հիմնվել է Քրիստոսի իջման վայրում, կառուցվել է սուրբ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ արքայի կողմից, իսկ ժամանակի ընթացքում հանդես է եկել որպես հայ հավատքի, ազգի և ժողովրդի խորհրդանիշ: Աշխարհասփյուռ հայերը ոչ մի այլ շինության ուրվագիծ այդքան վայրկենապես չեն ճանաչում, որքան այս տաճարինը:

Գործընկերության տեսակը. բովանդակության ստուգման ծառայություններ, վահանակների տեղադրում և տեխսպասարկում:

ՀՀ Մշակույթի նախարարություն (Գործընկեր` 2008թ. մինչ օրս)

Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը հանրապետական գործադիր գերատեսչություն է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքականությունները մշակույթի ոլորտում:

Գործընկերության տեսակը. բովանդակության ստուգման ծառայություններ, վահանակների տեղադրում և տեխսպասարկում:

 

ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարություն (Գործընկեր` 2008թ. մինչ օրս)

Հայաստանի Հանրապետության Կապի և տրանսպորտի նախարարությունը հանրապետական գործադիր գերատեսչություն է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքականությունները տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Գործընկերության տեսակը. մայրուղիներին ուղեցույց նշանների տեղադրման ծառայություններ: 

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ – Հայաստան(Գործընկեր` 2008թ. մինչ օրս)

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը մասնագետների կազմակերպություն է, որը միավորում է մոտավորապես 9500 անդամների ամբողջ աշխարհում:

ԻԿՕՄՈՍ-ի անդամները նպաստում են ժառանգության պահպանմանն ուղղված գործունեության, մշակութային ժառանգություն համարվող գույքի յուրաքանչյուր տիպի` շենքերի, պատմական վայրերի, մշակութային արժեք ներկայացնող բնական միջավայրերի և հնավայրերի պահպանության չափանիշների և մեթոդների կատարելագործմանը:

Գործընկերության տեսակը. տեխնիկական աջակցության ծառայություններ ծրագրի ողջ ընթացքում` վայրերի ընտրություն, տեքստերի խմբագրություն և նմանատիպ այլ գործընթացներ:

Հնագիտության և Ազգագրության ինստիտուտ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա (Գործընկեր` 2008թ. մինչ օրս)

 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան (Գործընկեր` 2008թ. մինչ օրս)

Բուսաբանության ինստիտուտ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա (Գործընկեր` 2008 մինչ օրս)

Թռչունների պահպանության հայկական միություն ՀԿ (Գործընկեր` 2008թ. մինչ օրս)

Ժողովրդավարությունն այսօր ՀԿ (Գործընկեր` 2008թ. մինչ օրս)

Հայկական կանաչ խաչ ՀԿ (Գործընկեր` 2008թ. մինչ օրս)

ArmeniaNow (Գործընկեր` 2008թ. մինչ օրս)