Զբոսաշրջիկների սպասարկման կենտրոններ

Վերադառնալ գլխավոր էջ

ԶԱՐԳԱՑՈՒՄ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԻՋՈՑՈՎ

Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական մասը բողոքում է հանգստի կայաններում կամ դիմավորման կենտրոններում մաքուր սանհանգույցների բացակայությունից։ Դժգոհություններ կան նաև անհրաժեշտ ծառայությունների բացակայության վերաբերյալ, մասնավորապես, մշակութային արտադրանքների ներկայացման որակից։

Եվ չնայած հայկական լավ հայտնի հյուրասիրությանն ու բարյացակամ հյուրընկալությանը, տեղական արտադրանքի վերաբերյալ զբոսաշրջիկի հետաքրքրասիրությունը մնում է չբավարարված։

Մենք առաջարկում ենք նախաձեռել հանրային-մասնավոր ծրագիր, որը կթեթևացնի այս խնդիրը. առաջարկում ենք մայրուղիների երկայնքով և Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերի մոտ տեղադրել հանգստի կայանատեղիներ և զբոսաշրջիկների սպասարկման կենտրոններ, որտեղ կվաճառվեն տեղական արտադրանք և ձեռքի աշխատանքներ` միաժամանակ որոշակի եկամուտներ ապահովելով տեղական բնակչությանը։